Իրանի հզոր եւ հպարտ ժողովրդի կողմից հայտնում եմ իմ խոր երախտիքը բարեկամ եւ ուղեկից հայ ժողովրդի տարբեր խավերինՙ Բամում տեղի ունեցած ողբերգական մեծ երկրաշարժին ցուցաբերված կարեկցանքի համար։ Բազմակողմանի կարեկցանք, որն արտահայտեցին քաղաքական եւ հոգեւոր պաշտոնյաներ, ինչպես նաեւ մարդկանց ու մշակութային տարբեր զանգվածները։
Ճակատագրի բերումով այս երկու ժողովուրդները, պատմական եւ մշակութային բազմաթիվ ընդհանրություններից զատ, Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 15-րդ տարելիցի օրերին այս դառը փորձության ասպարեզում նույնպես ընկերակից դարձան։
Հուսով եմ, որ այսուհետեւ մեր երկու ժողովուրդները միայն ուրախ առիթներ կունենան եւ նրանց ճակատագրին հավերժ ուղեկից կլինեն առողջությունն ու շենությունը։
ՌԵԶԱ ԱԹՈՒՖԻ, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական