«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2004-01-13 | #2, 2004-01-14 | #3, 2004-01-15


ՎՐԱՍՏԱՆԸ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇ ՈՒՆԵՑԱՎ

ԹԲԻԼԻՍԻ, 14 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի խորհրդարանն այսօր օրենք է ընդունել երկրի նոր պետական դրոշի մասին։ 1990 թվականին ընդունված եռագույնի փոխարեն հաստատվել է «Ազգային շարժում» դաշինքի դրոշը, որի ղեկավարը Վրաստանի նախագահ ընտրված Միխայիլ Սաակաշվիլին է։ Ճերմակ կտավի վրա պատկերված են հինգ ուղղափառ խաչերՙ չորսըՙ եզրերին եւ մեկըՙ առավել մեծըՙ կենտրոնում։ Նոր պետական դրոշի կողմնակիցների ասելով, այն «երկրի դրոշներից մեկն էր միջնադարում եւ արտացոլում է ուղղափառության ոգին»։ Խորհրդարանում տեղի ունեցած բանավեճերի ընթացքում նրանք հայտարարել են, որ այդ դրոշի ներքո «ժողովուրդը համախմբվեց Շեւարդնաձեի վարչակարգի դեմ պայքարում, եւ այդ դրոշը պետք է դառնա երկրի միավորման խորհրդանիշը»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4