Լոսանջելեսցի բարերարներ Օնիկ եւ Արմենուհի Մեհրաբյանները մեկ տարի առաջ Գլենդեյլի հայոց եկեղեցու երիտասարդաց առաքելության կենտրոնի շենքն ու եկեղեցին տրամադրել են Արեւմտյան թեմին։ Իսկ այս տարի 1.925.000 դոլար արժողությամբ եկեղեցական համալիրը Մեհրաբյան ընտանիքը նվիրաբերել է Արեւմտյան թեմի առաջնորդարանին։ Հունվարի 4-ին կատարվել է եկեղեցու օծման արարողությունը։ Արդեն երկրորդ տարին յուրաքանչյուր կիրակի եկեղեցում պատարագ է տրվում։