Գլենդեյլի թիվ 31 հեռուստաալիքով շաբաթ օրերին ժամը 20-21-ը հեռարձակվում է «Հայ եկեղեցու պատգամը» խորագրով նոր հաղորդաշար։ Այն ներառում է լուրեր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից, հանդիպումներ մտավորականների, ազգային գործիչների հետ, կրոնական, ազգային բնույթի զրույցներ, պատարագի եւ կրոնական նյութերի մեկնություններ։ Հաղորդաշարի նախաձեռնողը Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանն է, պատասխանատուն է Արսեն արք. Բերբերյանը, որը մշտապես հաստատվել է Մ. նահանգներում։