«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2004-01-16 | #5, 2004-01-17 | #6, 2004-01-20


ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ԵՂԱՆԱԿ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունվարի 20-22-ը հանրապետությունում կիշխի առանց տեղումների եղանակը, հունվարի 23-ին սպասվում են տեղումներ։

Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի պետական ծառայության տվյալներով, նշված ժամանակահատվածում օդի միջին ջերմաստիճանը Շիրակում կտատանվի գիշերըՙ -8 13, ցերեկըՙ -3 +2, Կոտայքում գիշերըՙ -8 -13, ցերեկըՙ -3 +2, Գեղարքունիքում գիշերըՙ -8 -13, ցերեկըՙ -3 +2, Լոռիում գիշերըՙ -5 -10, ցերեկըՙ -1 +4, Տավուշում գիշերըՙ -2 -7, ցերեկըՙ +3 +8, Արագածոտնի բարձրադիր շրջաններում գիշերըՙ -8 -13, ցերեկըՙ -3 +2, ցածրադիր մասերում գիշերըՙ -3 -8, ցերեկըՙ +1 +6, Արարատյան դաշտում գիշերըՙ -3 -8, ցերեկըՙ +1 +6, Վայոց Ձորում գիշերըՙ -3 -8, ցերեկըՙ +1 +6, Սյունիքի հովիտներում գիշերըՙ -2 -7, ցերեկըՙ +3 +8 եւ նախալեռներում գիշերըՙ -5 -10, ցերեկըՙ -1 +4 աստիճանի սահմաններում։

Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունն ու ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը կլինի ցածր, գեոմագնիսական դաշտի վիճակըՙ կայուն։ Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 70-95 տոկոսի սահմաններում։

Երեւանում հունվարի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 23-ին հնարավոր են տեղումներ։ Ջերմաստիճանը գիշերը -3 -5, ցերեկըՙ +4 +6 աստիճան։ Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 16 միկրոռենտգեն/ժամ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4