«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2004-01-17 | #6, 2004-01-20 | #7, 2004-01-21


ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԴԱՏԱՎՃԻՌԸ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության քրեական գործով դատավճիռը։

Հետազոտելով քրեական գործում եղած ապացույցները, լսելով ամբաստանյալներին եւ նրանց բողոքները, դատարանը որոշեց անփոփոխ թողնել մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի 2003թ. նոյեմբերի 18-ի դատավճիռըՙ ամբաստանյալներ Արմեն Սարգսյանի, Ջոն Հարությունյանի, Գեղամ Շահբազյանի եւ Ֆելիքս Առուստամյանի մասով։ Վերաքննիչ բողոք ներկայացրած Գրիգոր Պետրոսյանի բողոքը բավարարվեց մասնակիՙ նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման։ Այսպիսով դատարանը մերժեց Ա.Սարգսյանի եւ նրա պաշտպաններ Ռ. Գրիգորյանի ու Ա. Ավագյանիՙ

Ա.Սարգսյանի մասով արդարացման դատավճիռ կայացնելու բողոքը։

Մերժվեցին նաեւ Ջ. Հարությունյանի, Գ. Շահբազյանի, Ֆ. Առուստամյանի, նրա պաշտպան Զ. Փոստանջյանի բողոքները, որոնցով պահանջվում էր վերաորակել 3 ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները։

Առաջին ատյանի դատավճռով սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Ա. Սարգսյանը եւ սպանությունն իրականացրած Ջ. Հարությունյանը դատապարտվել էինՙ 15, Ֆ. Առուստամյանըՙ 12, Գ. Շահբազյանըՙ 11, Գ. Պետրոսյանըՙ 7 տարվա ազատազրկման։

Ա. Սարգսյանի պաշտպան Ամալյա Ավագյանը դժգոհություն հայտնելով կայացված դատավճռից նշեց, որ իրենք բողոքարկելու են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական ու զինվորական գործերով պալատ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4