Մոսկվաբնակ մեր հայրենակից, Ռուսաստանում հայտնի քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանն «Ազգի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առայժմ ղարաբաղյան բանակցությունները փակուղում են։
«Ես չեմ տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկներ, որոնք կարող են բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերել», ասաց Միհրանյանը։ Նրա ասելով, շատ բան կախված է Ադրբեջանի նոր նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշումից։
Միհրանյանը վերջերս Հայաստան այցելելիս շփումներ է ունեցել ԼՂՀ եւ ՀՀՙ ղարաբաղյան հարցով զբաղվող իրավասու գործիչների հետ եւ տպավորություն է ստացել, թե դեռ չկան այնպիսի առաջարկներ, որ բանակցային գործընթացը տեղից շարժեն։