Ամերիկյան կենսագրական ինստիտուտի (ABI) հետազոտությունների միջազգային խորհուրդը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանին շնորհել է «Տարվա մարդ-2003» հեղինակավոր կոչումը եւ պարգեւատրել «Փառքի ամերիկյան մեդալով»։
Ինչպես ասվում է Լ. Բարսեղյանին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի նախագահի հասցեագրած նամակում, ինստիտուտի խմբագիրների ղեկավար խորհուրդը բարձր է գնահատել նրա վաստակը եւ ձեռքբերումները հասարակության կյանքում կատարած ներդրումների գործում։