ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փետրվարի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կկայանա Երեւանի եւ Մոսկվայի գործարարների հանդիպում։
Ինչպես տեղեկացրեց Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Մարտիրոսյանը, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու մայրաքաղաքների միջեւ ապրանքաշրջանառության ընդլայնման, Երեւանում Մոսկվայի ներդրումների ներգրավման, կոմունալ եւ բնակարանային տնտեսության բնագավառում համագործակցության մի շարք հարցեր։
Հանդիպումն անցկացվելու է երկու քաղաքապետերի 2003 թ. հունվարին Երեւանում ստորագրած համաձայնագրի շրջանակներում։