«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2004-01-22 | #9, 2004-01-23 | #10, 2004-01-24


ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԽՍՏԻՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻՆՙ ՉԱՓԱՎՈՐ, ՎՐԱՍՏԱՆԻՆՙ ԳՈՎՔ

«Հյուման ռայթս վոչ» իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է տարեկանՙ 2003 թ. զեկույցն աշխարհի երկրներում տիրող մարդկային իրավունքների մասին։ Զեկույցը հիմք է տվել ամերիկյան ազդեցիկ օրաթերթերինՙ «Նյու Յորք թայմսին» եւ «Վաշինգտոն փոստին» իրենց երեկվա համարներում տպագրել Ադրբեջանին հասցեագրված դատապարտող հոդվածներ։

«Չնայած հայտարարված հաղթանակին 77 տոկոս քվեներով, կրտսեր Ալիեւը սկսեց «ընդդիմությանը ջախջախելու» արշավ, գրեթե 130 ընդդիմադիր ախոյաններ շարունակում են մնալ կալանքի տակ, գրում է «Վաշինգտոն փոստը», անցում կատարելով Վրաստան, որտեղ խորհրդարանական ընտրությունները կեղծելու ամբաստանությամբ խաղաղ ճանապարհով տապալվեց Շեւարդնաձեն։

«ԱՄՆ-ը ողջունեց «վարդերի հեղափոխությունը», բայց խուսափեց քննադատել Ալիեւին», գրում է թերթը։

«Հյուման ռայթս վոչը» Հայաստանի մասին զեկույցում գրում է, որ ոստիկանությունը շարունակում է կտտանքները, «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանը» շարունակվում են մնալ փակված եւ այլն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4