Դավոսի տնտեսական համաժողովում Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջաափ դը Հուփ Շեֆֆերի հետ։ Հանդիպումից հետո Սաակաշվիլին վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանն ասել է, որ հունվարի 26-ին ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցություններում Հյուսիսատլանտյան դաշինքն առաջ է քաշելու Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերման հարցը։ Իր հերթին «Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մի աղբյուրի, հաղորդում է, որ Ռուսաստանը կարող է Վրաստանի տարածքից իր ռազմակայանների դուրսբերման հարցը քննարկել Վրաստանի հետ առանց որեւէ միջնորդ կողմի։