Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչներից Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Սաակաշվիլու պաշտոնամուտի արարողությանը հրավիրվել էր «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը։ ՀՀ նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ իրեն անձամբ Թբիլիսի է հրավիրել Վրաստանի պետնախարար Զուրաբ Ժվանիան։