Աշխարհի 1988 թ. եւ Եվրոպայի 2000 թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆն ակումբի ղեկավարության հետ քննարկում է պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարաձգելու հարցը։ «Բոլտոնի» ղեկավարությունն առաջարկել է նրան մեկ մրցաշրջան եւս շարունակել ելույթները թիմում։ Ջորկաեֆն առայժմ չի տվել իր համաձայնությունը, սակայն նշել է, որ առաջարկն իրեն դուր է գալիս, քանի որ շատ է սիրում ֆուտբոլը։ 35-ամյա Ջորկաեֆը ֆուտբոլային իր հարուստ կենսագրության ընթացքում հանդես է եկել «Պարի Սեն Ժերմենում», Միլանի «Ինտերում», գերմանական «Կայզերսլաուտերնում», Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հասել է նշանակալի հաջողությունների։