«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2004-01-29 | #14, 2004-01-30 | #15, 2004-01-31


«ՄԻ ՈՐՈՇՈՒՄ, ՈՐ ԳԼԽԱՑԱՎ Է ՊԱՏՃԱՌԵԼՈՒ»

Այսպես է գրում «Միլիեթ»-ը «Նյու Յորք Լայֆ»-ի որոշման մասին

ՍՏԱՄԲՈՒԼ, 30 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Մայքլ Ջեկսոնի փաստաբանը շահել է ցեղասպանության դատը»,- նման վերնագրով նյութ է հրապարակել թուրքական «Սաբահ» թերթը, արձագանքելով «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության որոշմանըՙ 20 միլիոն դոլար փոխհատուցում վճարել 1915 թ. Օսմանյան Թուրքիայում զոհված հայերի ժառանգներին եւ հայկական այն կազմակերպություններին, որոնք գաղթի ճանապարհին օժանդակել են տեղահանվածներին։ Թերթը նշում է, թե հայցվոր կողմը դատը շահել է շնորհիվ փաստաբանների, որոնցից մեկըՙ հայազգի Մարկ Կիրակոսը, միաժամանակ Մայքլ Ջեկսոնի դատապաշտպանն է։

Թերթը նաեւ գրում է, որ հայազգի փաստաբան Բրիան Գաբաթեքը հայտարարել է, թե հաղթանակը կարեւոր քայլ է դեպի ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը։ Մարկ Կիրակոսն էլ պնդել է, որ պետք է նոր դատեր սկսել այդ խնդրի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է «Մարմարա» օրաթերթը, «Միլիեթ»-ը նույն լուրին արձագանքել է «Մի որոշում, որը գլխացավ է պատճառելու» վերնագրված հրապարակմամբ, գրելով, որ հայցվորի եւ ապահովագրական ընկերության միջեւ դատարանից դուրս կայացել է համաձայնություն, որն այժմ պետք է հաստատի շրջանային դատավոր Քրիստինա Սինթրը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4