«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2004-01-29 | #14, 2004-01-30 | #15, 2004-01-31


ՓԵՏՐՎԱՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆՈՐՄԱՅԻՑ 1-2 ԱՍՏԻՃԱՆՈՎ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նախնական կանխատեսումների համաձայն, Հայաստանի տարածքում փետրվարին օդի միջին ամսական ջերմաստիճանը կլինի նորմային մոտ եւ նույնիսկ 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումներըՙ նորմայից ավելի։ Երեւանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կլինի 1-2 աստիճան տաքություն։ Ինչպես հայտնեց «Հայհիդրոմետ» վարչության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը, ամենացուրտ ժամանակաշրջանը սպասվում է փետրվարի երկրորդ կեսին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4