«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2004-01-30 | #15, 2004-01-31 | #16, 2004-02-03


ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ, ՈՐԸ ԿԶԲԱՂԵՑՆԻ ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱՆ

ԹԲԻԼԻՍԻ, 2 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի պաշտոնի վերականգնումից հետո այն կզբաղեցնի Զուրաբ Ժվանիան։ Այդ մասին կիրակի օրը հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Նա լրագրողներին ասել է, որ «տվյալ փուլում ինքը նպատակահարմար է համարում վարչապետ նշանակել Ժվանիային»։ Նրա խոսքով, «վարչապետի պաշտոնի վերականգնման եւ սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը խորհրդարանի կողմից կքննարկվի այս շաբաթ»։ Նախագահը նշել է, որ «անհրաժեշտ է ըստ կարելվույն արագ ավարտել կառավարության նոր կազմի համալրման գործընթացը երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու համար»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4