«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2004-01-30 | #15, 2004-01-31 | #16, 2004-02-03


ՊԼԱՍՏԻԿԵ ՔԱՐՏ ԿՈՒԲԱՆ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2004 թ. սկզբից մերձավոր եւ հեռավոր արտասահմանից Կուբան աշխատելու մեկնող անձինք պարտավոր են ունենալ հատուկ պլաստիկե քարտ։ Կրասնոդարի երկրամասի ՆԳ գլխավոր վարչության ներգաղթի գործերի վարչության պետ Վլադիմիր Ցուկանովը Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Առանց քարտի նրանք հիմա պարզապես չեն կարողանա աշխատել ոչ միայն Կուբանում, այլեւ առհասարակ Ռուսաստանում»։

Պլաստիկե հատուկ քարտեր մտցնելու որոշումը պայմանավորված է ամբողջ Ռուսաստանում աշխատող ներգաղթյալների տեղաշարժերի վերաբերյալ ի վերջո հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Ի դեպ, մասնագետների գնահատականների համաձայն, նոր փաստաթղթերն ըստ էության անհնար է կեղծել, քանզի իսկական պլաստիկե քարտը պաշտպանված է հոլոգրամով եւ գծիկ-ծածկագրով։

Աշխատող ներգաղթյալների համար պլաստիկե քարտ ստանալու նպատակով գործատուն պետք է դիմում ներկայացնի ներգաղթի գործերի վարչություն եւ վճարի 3000 ռուբլի։ Աշխատելու թույլտվության համար ինքըՙ ներգաղթյալը, իր հերթին վճարում է 1000 ռուբլի։ Եթե պարզվի, որ օտարերկրացին աշխատում է առանց այդ թույլտվության, ապա նա կարող է արտաքսվել Ռուսաստանից, իսկ գործատունՙ տուգանվել։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4