Կիրակի օրն Անթալիայում Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ենթարկվել է ճանապարհային պատահարի, որի հետեւանքով ստացել է ոտքի եւ քթի կոտրվածքներ։ Պոլսում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի թղթակից Սեւան Դեյրմենջյանն «Ազգին» տեղեկացրեց, որ թեթեւ վնասվածքներ են ստացել նաեւ պատրիարք հորն ուղեկցողներից կրոնական ժողովի փոխատենապետ Սահակ աբեղա Մաշալյանը, պատրիարքարանի մամլո բանբեր Լուիզ Բաքարը, լուսանկարիչ Մանվել Ջիթակը, Հովհաննես Բայրամը եւ երիտասարդաց հանձնախմբի 7 անդամներ։