«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2004-01-30 | #15, 2004-01-31 | #16, 2004-02-03


ՍԱԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ

Մշակույթի նախարար Թամար Պողոսյանի պաշտոնանկ արվելու մասին տարբեր շրջանակներում պտտվող լուրերն Արթուր Բաղդասարյանը չի հաստատում, փաստելով, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն այդ մասին որեւէ պաշտոնական լուր չի ստացել, եւ կուսակցության քննարկմանը չի դրվել այդ հարցը։ Սակայն, ըստ Արթուր Բաղդասարյանի, մշակույթի նախարարի շուրջ իրականացվող սադրանքների ֆինանսավորող եւ պատվիրատու ուժն ակնհայտ է եւ հասկանալի է, որ նույն այդ ուժը գործում է ոչ միայն նախարարի, այլեւ «Օրինաց երկրի» դեմ։ Այդ ուժերի անունը մյուսներին հայտնի դարձնելը պրն Բաղդասարյանը հարմար չհամարեց։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4