Մինչ Աթենքում օլիմպիական խաղերի մեկնարկը մի շարք մարզաձեւերից կանցկացվեն վարկանիշային մրցաշարեր, որոնցում կխաղարկվեն համաշխարհային սպորտի այդ խոշորագույն ստուգատեսի ուղեգրերը։ Օրերս Բրատիսլավայում նման մի մրցաշար անցկացրին ազատ ոճի ըմբիշները։ Մրցակարգի համաձայն, յուրաքանչյուր քաշային կարգում լավագույն արդյունքի հասած 5 ըմբիշներն իրավունք էին ստանում հանդես գալու ամռանը Աթենքում կայանալիք օլիմպիական խաղերում։ Հայաստանն այդ մրցաշարում ներկայացրին չորս ըմբիշներՙ Մարտին Բերբերյանը (55 կգ), Սեւակ Բաղդյանը (60 կգ), Արշակ Հայրապետյանը (66 կգ) եւ Արա Գեւորգյանը (74 կգ)։ Մեր ըմբիշներից ամենա հաջողը հանդես եկան եւ օլիմպիական ուղեգրեր նվաճեցին Մարտին Բերբերյանն ու աշխարհի նախկին չեմպիոն Արա Գեւորգյանը։ Նրանք երկուսն էլ իրենց քաշային կարգում գրավեցին մրցանակային 3-րդ տեղը։ Այսպիսով, Աթենքում հայ օլիմպիականների թիվը հասավ 11-ի։
Մինչ օլիմպիական խաղերի մեկնարկը վարկանիշային մրցաշարեր կանցկացվեն նաեւ այլ մարզաձեւերից, որոնց կմասնակցեն նաեւ Հայաստանի պատվիրակները։ Հուսանք, որ այդ մրցաշարերում հայ մարզիկներն աչքի կընկնեն հաջող մրցելույթներովՙ ավելացնելով օլիմպիականների թիվը։