Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը անցած շաբաթավերջն ավետեց 2 տասնյակ աշխատողների կրճատումներով։ Որպես կանոն սրանք միջին տարիքի լրագրողներ են, որոնց պրոֆեսիոնալիզմը, հայ լրագրության ներկաՙ մոդայիկ ընկալումների համաձայն, տարիների հետ ավելի ու ավելի կասկածելի է դառնում։ Աշխատանքային հին օրենսգիրքը չի գործում, նորը չկա, արհմիությունները չեն էլ փորձում կայանալ, այնպես որ երկուշաբթին գործազրկությամբ դիմավորած լրագրողներիՙ իրենց իրավունքների համար պաշտպանության դաշտն այնքան էլ մեծ չէ։
Կ. Դ.