«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2004-01-30 | #15, 2004-01-31 | #16, 2004-02-03


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Ռուսաստանի կառավարությունը երեկ արգելեց երկրի հացահատիկի արտահանումը։ Պատճառը երկրում ստեղծված վիճակն է այդ բնագավառում։ Մի կողմիցՙ ռուսական հացահատիկի էժան լինելու պատճառով այն մեծ քանակությամբ եվրոպական շուկաներում վերավաճառելու իրողությունն է, մյուս կողմիցՙ այս տարվա բերքի պակասը։ Ահա թե ինչու Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում հացը թանկացել է վերջին շրջանում, տեղ-տեղ վաճառվելով կրկնակի թանկ։ Այս մասին կառավարության անդամներին առավոտյան զգուշացրել էր նախագահ Վլադիմիր Պուտինըՙ պահանջելով ուժեղացնել վերահսկողությունը հացի շուկայում եւ, մյուս կողմից, հացահատիկի ասպարեզում պետական ինտերվենցիաներ կատարել։ Երեկոյան արդեն գյուղմթերումների գծով փոխվարչապետ Ալեքսեյ Գորդեեւը OPT հեռուստատեսությամբ հայտարարեց, թե հունվարի 15-ից սկսած գործնականում դադարեցվել է հացահատիկի արտահանումը։

Պետք է ակնկալել, որ Ռուսաստանի կառավարության որոշումն իր բացասական ազդեցությունը կունենա հայաստանյան շուկայումՙ նկատի ունենալով, որ այդ երկիրն է մեր հացահատիկի գլխավոր մատակարարը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4