«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2004-01-30 | #15, 2004-01-31 | #16, 2004-02-03


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի 5-ՐԴ ԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Բորիս Ալյոշինը երեկ նախագահ Պուտինին զեկուցել է, որ Հայաստանը Ռուսաստանին է հանձնել Հրազդանի ՋԷԿ-ը պարտք գույքի դիմաց ծրագրի շրջանակներում։

«Հրազդանի ՋԷԿ-ի բոլոր 4 բլոկներն աշխատանքային վիճակում են, մոտ ժամանակներում էլեկտրաէներգիա կարող է առաքվել Վրաստան», Պուտինին տեղեկացրել է Ալյոշինը, հավելելով, որ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Հայաստանի էլեկտրաէներգիայի ամբողջ դեֆիցիտը հնարավոր է ծածկել Հրազդանի ՋԷԿ-ի միջոցով։

«Ամբողջությամբ դժվար թե», կասկածել է նախագահ Պուտինը։ Ալյոշինը, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, նշել է, որ հնարավորություններ կան ավարտին հասցնելու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցումը։

Ալյոշինը հաղորդել է նաեւ, որ Հայաստան այցի շրջանակներում այցելել է բոլոր 5 գործարանները, որոնք հանձնվել են Ռուսաստանին։ «Բոլոր ձեռնարկությունները գործում են», ասել է նա։

Հայաստանի Ռուսաստանին ունեցած մոտ 100 մլն դոլար պարտքը մարվել է «Մարս» ՓԲԸ, Մաթեմատիկական մեքենաներ ԳՀԻ, Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ, Նյութաբանության ինստիտուտ եւ Հրազդանի ՋԷԿ ձեռնարկությունները Ռուսաստանին հանձնելով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4