Հունվարի 29-ին Գյումրու Մսի կոմբինատ թաղամասի չգործող ակումբի շենքից 42-ամյա Ավետիք Հովհաննիսյանի գլխին է ընկել 36 մմ տրամաչափի, 8 մետր երկարությամբ ջրահեռացման խողովակը։ Տուժածին, գլխի կոտրվածքով, տեղափոխել են Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, որտեղ եւ նա մահացել է, տեղեկացանք արտակարգ իրավիճակների վարչության լրատվության կենտրոնից։
Գյումրեցիների հավաստմամբ, խողովակը ծանրացել է սառույցից եւ պոկվելՙ մահացու հարված հասցնելով պատահական անցորդին։