Մոսկվայից մեր թղթակիցը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը գրանցել է «Համաշխարհային հայկական կոնգրես» կազմակերպությանը, որի հիմնադիր համագումարը, ինչպես ծանոթ է մեր ընթերցողներին, տեղի էր ունեցել 2003 թ. հոկտեմբերին, Ռուսաստանի մայրաքաղաքում, նախաձեռնությամբ եւ նախագահությամբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, մասնակցությամբ հայկական բազմաթիվ կազմակերպությունների եւ ներկայությամբ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Ռ. Քոչարյանի եւ Վ. Պուտինի։ ՌԴ արդարադատության նախարարությունը ՀՀԿ-ին գրանցել է «հայկական հասարակական միավորումների միություն» բնորոշմամբ, «Համաշխարհային հայկական կոնգրես» անունով։