«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2004-01-31 | #16, 2004-02-03 | #17, 2004-02-04


ՀՀՇ-Ն «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ

Երեվան, 3 ՓԵՏՐՎԱՐ, Արմինֆո։ Հայաստանում նախկինում կառավարող Հայոց համազգային շարժում կուսակցությունը հայտարարում է «Հանրապետություն» կուսակցության հետ համագործակցելու մտադրության մասին։ Այդ մասին նշվում է ՀՀՇ-ի տարածած հայտարարության մեջ։

Փաստաթղթի համաձայն, ՀՀՇ-ն ողջունում է «Հանրապետություն» կուսակցության նախաձեռնությունը եւ հայտարարում, որ հանուն ներկա ապօրինի իշխանությունների հեռացման եւ Հայաստանում օրինականության վերականգնման, պատրաստ է «Հանրապետության» հետ սերտ համագործակցության։

«Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այսօրվա հայտարարությունը, ՀՀՇ-ի վարչության անդամ Անդրանիկ Հովակիմյանն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է համագործակցությանը, այլ ոչ թե միավորմանը, եւ նշել, որ չնայած 2003 թվականի նախընտրական շրջանում «Հանրապետության» որոշ գործիչներ հրաժարվում էին ՀՀՇ-ի գծով գործընկերների հետ իրենց հին կապերից, «հանուն Հայրենիքի փրկության հարկ է մոռանալ հին վիրավորանքները եւ միասին փրկել երկիրը»։ Հովակիմյանին չի շփոթեցնում այն փաստը, որ «Արդարդություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմրճյանը, որի կազմի մեջ է մտնում «Հանրապետությունը», գերադասում է հեռու մնալ ՀՀՇ-ից։ «Մենք գիտենք, որ ընդդիմության շատ ներկայացուցիչներ այսօր գերադասում են քննադատել նախկին կառավարող կուսակցությանը, բայց մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Իհարկե, լավ կլիներ, որ ընդդիմությունը հանդես գար միասնական ճակատով», հայտարարել է Անդրանիկ Հովակիմյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4