«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2004-02-03 | #17, 2004-02-04 | #18, 2004-02-05


ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԶՈՀԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եթե մինչեւ հիմա Հայաստանը կանանց եւ երեխաների ապօրինի արտահանման երկիր էր համարվում, այժմ դարձել է նաեւ ներմուծող երկիր։ Ինչպես տեղեկացանք միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակից, Երեւանում թրաֆիկինգի են ենթարկվել 8 թուրքմենուհիներ, եւ ընթացքի մեջ է նրանց վերադարձի գործընթացը։

Փորձեցինք ճշտել ստացված լուրը ՀՀ դատախազի ավագ օգնական Ռաֆիկ Գյուլնազարյանից։ Նա տեղեկացրեց, որ «այլ երկրներից կան, բայց Թուրքմենիայից Հայաստանում թրաֆիկինգի «զոհեր» չկան»։ «Ազգ»-ը հետագա տեղեկություններին հետեւողական է լինելու։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4