Երեվան, 5 ՓԵՏՐՎԱՐ, Արմինֆո։ Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքում է Ստամբուլի խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախատեսվող հանդիպման վերաբերյալ իրեն վերագրվող հայտարարությունը։
«Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում նա մատնանշեց, որ ավելի վաղ նշել էր պարզապես այն մասին, որ «նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են միջազգային համաժողովներում հանդիպումների մասին»։ Սակայն, խոսք չի եղել Ստամբուլում կոնկրետ հանդիպման մասին, առավել եւս, որ մինչեւ վերջին ժամանակները Ռոբերտ Քոչարյանը չէր պատրաստվում մեկնել Ստամբուլ, նշել է Մերզլյակովը։ «Ես չէի կարող նման բան ասել։ Չգիտեմ, ինչով են պայմանավորված այդ լուրերը», նշել է ռուսաստանյան համանախագահը։