Լոնդոնյան «Թայմզ» թերթը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին «Ռոյալ ֆեստիվալ Հոլ» համերգասրահում իրանական, հայկական եւ քրդական երաժշտությամբ հանդես է եկել Թեհրանի կամերային նվագախումբըՙ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ։ Ըստ լուրը հաղորդող «Արմինյըն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, համերգի եկամուտները տրամադրվելու են դեկտեմբերին իրանյան Բամ քաղաքի երկրաշարժից տուժածների ընտանիքներին եւ վերապրողներին։ Ծրագրում հնչել են հատվածներ Ճգնավորյանի օպերաներից։ «Թայմզի» հոդվածագիրը հիշեցրել է ընթերցողներին, որ 1989-ին հայտնի երաժիշտը նման համերգներով 500 հազար դոլար է հանգանակել Սպիտակի երկրաշարժից տուժածների ընտանիքներին եւ վերապրողներին։
Հ. Ծ.