«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2004-02-04 | #18, 2004-02-05 | #19, 2004-02-06


ՀԱՅԿԱԶՅԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆՙ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ

Բեյրութի Հայկազյան համալսարանի ուսանողական մարմինը հունվարի 8-ին հատուկ միջոցառմամբ պատվել է համալսարանի համակարգչային բաժանմունքի ուսանողուհի Քնարիկ Մուրադյանինՙ դեկտեմբերին Եգիպտոսում կայացած արաբական աշխարհի շախմատի առաջնությունում չեմպիոնի կոչմանն արժանանալու առթիվ։ Այս մասին է հաղորդում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն իր հունվարի 24-ի համարումՙ ավելացնելով, թե Քնարիկը, որը համալսարանում շախմատի ակումբի վարիչն է, երկրորդ տարին արժանանում է այդ պատվին։ Նա գերազանց է հանդես եկել, եւ արաբական մամուլը գովասանական խոսքերով է լուսաբանել նրա հաղթանակը։ Համալսարանը նրան կրթաթոշակ է նշանակել սպորտի ասպարեզում բացառիկ հաջողությունների համար։ Քնարիկի եղբայր Խաչիկն ու քույր Սյուզանը նույնպես սովորում են Հայկազյանում եւ նպաստում են բուհում շախմատի զարգացման միջոցառումներին։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4