«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2004-02-07 | #21, 2004-02-10 | #22, 2004-02-11


ԽԱՐԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ՑԱՆԿԱՊԱՏԵԼ ԵՆ ԼՈՍԱՆՋԵԼԵՍՑԻ ՀԱՅԵՐԸ

Լոս Անջելեսի Համախարբերդյան միությունը գործում է արդեն 10 տարի։ Այդ միության անդամ Կարապետ Կարապետյանը իր մերձավորների հանգանակությամբ, եւ միության միջոցներով (մոտ 3000 դոլար գումար) ցանկապատել է 1915 թ. Եղեռնի զոհերի հիշատակին Նոր Խարբերդում 1965 թ. կառուցված հուշահամալիրը։ Ավանի բնակիչները հողագործության հետ զբաղվում են նաեւ անասնապահությամբ, եւ շատ հաճախ հուշահամալիրը վերածվում էր «արոտավայրի»։

Բարեկարգվել է նաեւ շրջակա ողջ տարածքը։ Այս մասին մեզ տեղեկացրեց «Խարբերդ» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Ստեփանյանը։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4