«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2004-02-07 | #21, 2004-02-10 | #22, 2004-02-11


19-ԱՄՅԱ ՀԱՅԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ԲԱԽՎԵԼ Է ԿԱՍՅԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ «ԱՈՒԴԻԻՆ»

Երեվան, 10 փետրվար, Արմինֆո։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովի դուստրը փետրվարի 8-ին ավտովթարի է ենթարկվել Մոսկվայի արեւմտյան մասում։ Ինչպես հայտնի է դարձել «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ից, Նատալյա Կասյանովայի «Աուդի-ՏՏ» ավտոմեքենային եւ նրան ուղեկցող ՌԴ նախագահի աշխատակազմի ավտոբազայի BMW-525-ին է բախվել 19-ամյա մի հայաստանցու «ՎԱԶ-2109» ավտոմեքենան։ Վերջինս ՊԱՏ-ի աշխատակիցներին բացատրել է, որ ինքն էլ երթեւեկության կանոնները խախտողի զոհ է դարձել, իր «ժիգուլիին» հետեւից բախվել է մի «Դեու-Նեքսիա», որն անմիջապես հեռացել է դեպքի վայրից։ Ստացած հարվածի հետեւանքով հայ երիտասարդի «ժիգուլին» մտել է հանդիպակաց գիծ եւ բախվել Նատալյա Կասյանովայի մեքենային։ Բարեբախտաբար, հիմնական հարվածն ընդունել է նրան ուղեկցող BMW-525-ը։ Վարչապետի դուստրը չի տուժել։ Իսկ բոլորից շատ տուժել է «ժիգուլին»։ Իրավակարգի պահապանները պետք է պարզեն վթարի պատճառները։ Նրանք չեն բացառում նաեւ կանխամտածված բախման վարկածը։ Նատալյա Կասյանովան Ռուսաստանի վարչապետի միակ դուստրն է, եւ հնարավոր է, որ ավտովթարը սովորական պատահար չի եղել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4