«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2004-02-11 | #23, 2004-02-12 | #24, 2004-02-13


ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՍՆԵԼ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Ստեփանակերտ, 12 փետրվար, Արմինֆո։ Առանց բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցության անհնար է հասնել հակամարտության վերջնական կարգավորման։ Այդ մասին հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը Հակամարտությունների եւ պետական շինարարության Լոնդոնի տեղեկատվական ցանցի /LINKS/ տնօրեն Ստեփան Նեշի գլխավորած Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ անկախ ոչ կառավարական կազմակերպությունների կոնսորցիումի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հաղորդեցին ԼՂՀ խորհրդարանի մամլո ծառայությունից, Օլեգ Եսայանը գոհունակություն է հայտնել, որ հասկանալով հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման կարեւորությունըՙ LINKS-ն իր ներդրումն է ունենում գոյություն ունեցող հակամարտությունների, այդ թվումՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Անդրադառնալով ղարաբաղյան խնդրինՙ հյուրերը հետքրքրվել են հակամարտության կարգավորման գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմամբ։ Օ. Եսայանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը միանշանակ հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4