Մոտակա ամիսներին ակնկալվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցը Թուրքիա, երեկ Բաքվում հայտարարել է Թուրքիայի դեսպան Ահմեդ Ունալ Չեւիքոզը։ Դեսպանը նշել է, որ այցի ժամկետները դեռեւս չեն հստակեցվել, ինչպես նաեւ չի հստակեցվել կնքվելիք երկկողմ փաստաթղթերի ցանկը։ «Հայտնի է, որ այցի ընթացքում կստորագրվի երկկողմ համաձայնություն, որը կվերաբերի առաջիկա 5-10 տարիներին», ըստ Ինտերֆաքսի ասել է դեսպան Չեւիքոզը։