Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խորհրդային Միության փլուզումը որակել է «հսկայական մասշտաբի համազգային ողբերգություն», հաղորդում է Ինտերֆաքսը։ «Ես կարծում եմ, որ նախկին ԽՍՀՄ եւ ԱՊՀ պետությունների շարքային քաղաքացիները դրանից (փլուզումից) ոչինչ չշահեցինՙ բախվելով հսկայական քանակի խնդիրների», ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ԱՊՀ երկրների ինտեգրացման համար «կա ամեն ինչ, ինչը բացակայում է աշխարհի մյուս տարածաշրջաններում, որտեղ ընթանում են ինտեգրացիոն գործընթացներ»։ Պուտինն ասել է, որ ռուսերենը շարունակում է մնալ ազգամիջյան շփումների լեզու, նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիներն ունեն մենթալիտետի նմանություն, ընդհանուր պատմություն, անձնական կապեր։