Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ Վեհափառի տնօրինությամբ Տյառնըդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի Տյառնընդառաջը նշում է փետրվարի 14-ին։ Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան։ Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի եւ այգիների օրհնություն, որը խորհրդանշում է ձմռան ավարտն ու գարնանամուտը։ Ժամերգության ավարտին կատարվում է մոմի օրհնություն։ Հավատացյալները օրհնված մոմից վառում են իրենց մոմերը։
Փետրվարի 14-ինՙ Տյառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգՙ զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը։ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո Նավասարդ սրբազանը կկատարի նորապսակների օրհնության կարգ։