«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2004-02-11 | #23, 2004-02-12 | #24, 2004-02-13


ՄԻՆԱՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Կաննում ընթացող շախմատային փառատոնում գերազանց է հանդես գալիս միջազգային գրոսմայստեր Արտաշես Մինասյանը։ Մեկնարկում տոնած 3 անընդմեջ հաղթանակներից հետո Մինասյանը 4-րդ տուրում մի փոքր դադար առավՙ ոչ-ոքի ավարտելով պարտիան Մլադեն Պալաչի հետ։ Իսկ ահա, հաջորդ տուրում նա կրկին շարունակեց հաղթարշավըՙ պարտության մատնելով Բորիս Չատալբաշեւին։ 5 տուրից հետո Արտաշես Մինասյանը 4,5 միավորով անգլիացի Բոգդան Լալիչի հետ գլխավորում է աղյուսակը։ Ի դեպ, 6-րդ տուրում առաջատարները մրցելու են միմյանց հետ եւ հաջողության դեպքում հայ շախմատիստը լուրջ հայտ կներկայացնի գլխավոր մրցանակի համար մղվող պայքարում։ Նշենք, որ մրցաշարում կայանալու է 9 տուր։

Առաջատարների խմբում է նաեւ Հայաստանի մյուս ներկայացուցիչըՙ Նորայր Քալանթարյանը։ Վերջինս 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Քրիստիան Բաուերի հետ, իսկ ահա հաջորդ տուրում մրցաշարում առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Վոլկեր Սեյֆերտին։ Քալանթարյանի հաշվին գրանցված է 3 միավոր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4