Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն Երեւանի «Փյունիկի» նախկին խաղացողներ Արման եւ Արտավազդ Քարամյանները ժամկետից շուտ խզել են պայմանագիրը Կիեւի «Արսենալի» հետ։ Ինչպես տեղեկացրել է ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Գոլուբը, պայմանագիրը չեղյալ է համարվել Քարամյանների ցանկությամբՙ առանց փոխհատուցման պահանջի։ Այսպիսով, հունվարի 31-ից Արման եւ Արտավազդ Քարամյաններն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ են ստացել եւ այժմ նոր թիմի որոնումների մեջ են։ Նշենք, որ նրանք մինչ այդ «Արսենալի» կազմում մասնակցել էին Թուրքիայում կազմակերպված ուսումնամարզական առաջին հավաքին։