«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2004-02-11 | #23, 2004-02-12 | #24, 2004-02-13


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԸ ՄԱՔՐՎԱԾ ԵՆ ՁՅՈՒՆԻՑ

Փետրվարի 11-ին առատ տեղացած ձյան պատճառով փակվել էր Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհը։ Սելիմի լեռնանցքի հատվածում ուժեղ ձնաբքի հետեւանքով երկու ավտոմեքենա մնացել էր ձյան տակ։ Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ Որոնողական աշխատանքներին մասնակցել է Գեղարքունիքի մարզի «Ճանապարհ» ՓԲԸ-ն։ Փետրվարի 12-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը անցանելի էր. ձյան տակից հանվել են երեք ՎԱԶ մակնիշի եւ մեկ ՈՒԱԶ 469 մակնիշի ավտոմեքենաներ։ Տուժածներ չկան։ Հանրապետության բոլոր մայրուղիները բաց են եւ մաքրված ձյունից։ Ուժեղ քամու հետեւանքով Կոշ գյուղի երեք տան տանիք քամին քշել, տարել է։ Լուրը մեզ տրամադրեց ԱԻՎ կենտրոնը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4