Երեվան, 12 ՓԵՏՐՎԱՐ, Արմինֆո։ Երեւանի անվադողերի գործարանը մտադիր է իր աշխատակիցների աշխատավարձի պարտքը մարել անվադողերով։
Այդպես է հայտարարել ձեռնարկության դարբասների մոտ փետրվարի 11-ին կազմակերպված հանրահավաքում անվադողերի գործարանի ղեկավարությունը։ Մինչդեռ, հանրահավաքի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ աշխատանքային կոլեկտիվը համաձայն չէ դրան եւ ղեկավարությունից կպահանջի իրենց աշխատավարձի պարտքը մարել դրամական միջոցներով։
Հիշեցնենք, որ վերջերս գործարանը փակվել էր անորոշ ժամկետով։ 2004 թվականի սկզբին ավելի քան 300 աշխատակից չվճարվող արձակուրդ էր ուղարկվել, որից հետո, ձեռնարկությունում, գրեթե առանց աշխատավարձի, աշխատում էր 100 մարդՙ պահակախումբը եւ վարչությունը։ Այդ ֆոնի վրա փոքր-ինչ տարօրինակ է հնչել Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի վերջերս կատարած հայտարարությունը, որը գովասանքով նշել էր, որ գործարանը կաշխատի։ Սակայն, ինչպես հաղորդեց գործարանի ղեկավարությանը մոտ աղբյուրը, ձեռնարկությունը մեծ ֆինանսական դժվարություններ ունի, իսկ գործարանի սեփականատերը բանակցություններ է վարում հնարավոր ներդնողների հետՙ վաճառքի շուրջ։