ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության օպերատիվ տվյալներից տեղեկանում ենք, որ փետրվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության աշխատակիցը ավտոբուսում իր գրպանից գողության փորձ կատարելու պահին բռնել եւ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկել 1964 թ. ծնված, նախկինում դատված Սարգիս Հ.-ին։ Նա ստորագրությամբ բաց է թողնվել, կատարվում է նախաքննություն։