«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2004-02-12 | #24, 2004-02-13 | #25, 2004-02-14


ՎՐԱՍՏԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼ Է ՍՈՒ-25 ՏԵՍԱԿԻ 6 ՄԻԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ

Եվ գործարքի մասին չի տեղեկացրել ՄԱԿ-ին

ՄԱԿ-ի աղբյուրները տեղեկացնում են, որ 2002 թ. Վրաստանն Ադրբեջանին վաճառել է ՍՈՒ-25 տեսակի 6 միավոր ռազմական ինքնաթիռ եւ գործարքի մասին չի տեղեկացրել կազմակերպության համապատասխան մարմիններին։

2003 թ. օգոստոսին Ադրբեջանի կառավարությունը հաղորդել է ՄԱԿ-ին, որ 2002 թ. Ուկրաինայից գնել է 108 միավոր հակատանկային հրազեն եւ Տ-72 մակնիշի մեկ միավոր տանկ Սլովակիայից։ Վրաստանի կառավարությունը ՄԱԿ-ին հաղորդել է, թե 1999-2002 թթ. ընթացքում երկրիրը զենքի եւ զինամթերքի որեւէ տեսակ չի արտահանել որեւէ պետություն։ Թեեւ ՄԱԿ-իՙ 2000-2003 թթ. Հարավային Կովկասի մասին պատրաստած հաշվետվությունը վերջնական չէ, Ադրբեջանիՙ Ուկրաինայից 108 միավոր հակատանկային հրազենի գնման փաստը նշանակում է, որ Բաքուն խախտել է Եվրոպայում սովորական զենքի պայմանագրի լիմիտը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4