«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ»

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ այս երկրին նույնպես սպառնում է հայկական անջատողականությունը, երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը։ Իլհամ Ալիեւը չի մանրամասնել, թե խոսքը ո՞ր իրադարձությունների մասին է եւ հատկապես ինչպե՞ս է «հայկական անջատողականությունը» սպառնում Վրաստանին։ «Ադրբեջանը Վրաստանի հետ համագործակցում է բոլոր ոլորտներում, եւ երկու երկրներն ունեն նույն խնդիրները. երկու երկրներում էլ խախտվել է երկրի տարածքային ամբողջականությունը, եւ այդ խնդիրները մերձեցնում են մեզ։ Այսօր Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները եւ առկա միտումները մեկ անգամ եւս հաստատում են, թե որքան է վտանգավոր հայկական գործոնը տարածաշրջանի համար«, ասել է Ալիեւը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4