«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


ՀՅԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 29-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԱՎԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Փետրվարի 17-ին աշխատանքն ավարտեց ՀՅԴաշնակցության 29-րդ ընդհանուր Ժողովը։ Ինչպես տեղեկացրեց Ժողովի դիվանը, հայությանն ու Հայաստանին, միջազգային կացության եւ այլ հարցերին առնչվող օրակարգային քննարկումներից եւ որոշումներից հետո կայացել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի ընտրություն, որը գործելու է հաջորդ քառամյակի ընթացքում։ ՀՅԴ Բյուրոյի անդամ են ընտրվել Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Վիգեն Ա. Հովսեփյանը, Կարո Արմենյանը, Ալբերտ Աճեմյանը, Մարիո Նալբանդյանը, Հակոբ Տեր Խաչատրյանը, Վիգեն Բաղումյանը, Մկրտիչ Մկրտչյանը։ Առաջիկայում հրապարակվելու է ընդհանուր ժողովի հայտարարությունը։

ՀՅԴ մամլո դիվան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4