«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՎԱՍՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակը խորհրդարանական ընդդիմությունն օգտագործեց իր դիրքորոշումները եւս մեկ անգամ հստակեցնելու համար։ Շավարշ Քոչարյանը հայտնեց, թե որքան էլ իշխանությունները նենգափոխում են ընդդիմության նպատակները եւ երազում որեւէ պատրվակով ընդդիմությանը վերադարձնել խորհրդարան, միեւնույն է, իրենց վերադարձի միակ պայմանը մնում է խորհրդարանական մեծամասնության կողմ քվեարկելը հանրաքվեի օրենքի փոփոխությունների հարցում։

Արամ Սարգսյանը վկայակոչելով ռուսական մամուլում հրապարակված լուրը, թե իբր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ռուսաստանյան իշխանություններից ուժային օգնություն է խնդրել Հայաստանում հեղափոխություն լինելու դեպքում, պահանջեց հանրապետության գլխավոր դատախազության արձագանքը եւ կոչ արեց Սերժ Սարգսյանին, իր խոսքով ասած, ամեն մի «չխմած» հայտարարության արձագանքելու փոխարեն ավելի ուշադիր լինել նման խնդրում։

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4