«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


«ԼԻՆԵԼ ԵՎՐՈՊԱՄԵՏ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱԶԳԱՄԵՏ, ՀԱՅԱՄԵՏ ԵՎ ՔՈ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ»

Սա Պարույր Հայրիկյանի հերթական հայտարարությունն էր, որն այս անգամ արեց ԱԺՄ գրասենյակում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակՙ մեկ անգամ եւս չմոռանալով շեշտել, որ գրասենյակ չունեն եւ հաճախ ստիպված են լինում դիմել ընկերներին։

Պ. Հայրիկյանը վերադարձել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարից, եւ ինչպես պարզվեց, մեծ տպավորություններով։ Նախՙ մասնակցությունը այդ միջոցառմանը կարեւորվում էր նրանով, որ, ի տարբերություն իշխանությունների եւ ընդդիմադիր որոշ գործիչների, իրենք ցանկանում են ոչ թե Ռուսաստանին հաճոյանալ, այլՙ ԵՄ-ին։ «Կարելի է ասելՙ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ԵՄ կառավարող կուսակցությունն է, քանի որ Եվրապառլամենտում մեծամասնություն է։ ԵԺԿ-ն բաղկացած է 62 անդամ կուսակցություններից, որոնք ներկայացնում են 25 պետություններ», ասաց Հայրիկյանը։

Նա նախապես որոշել էր քրիստոնեա-դեմոկրատների այդ մեծ հավաքում ելույթ չունենալ, բայց քանի որ Թուրքիայի արտգործնախարարն իր խոսքում հավատարմություն է արտահայտել եվրոպական արժեքներին, ասել, որ եվրոպական երկրներում, իհարկե, գիտեն, որ Թուրքիան է եվրոպական քաղաքակրթության բնօրրանը, Պարույր Հայրիկյանը մտափոխվել է. «Իմ ելույթում անդրադարձա Հայաստանիՙ ԵՄ անդամ դառնալու գաղափարինՙ նշելով նաեւ, որ մեզ համար եվրոպական արժեքների կրող դառնալը մարտավարական խնդիր է», ասաց նա։

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4