Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբն ավելի քան 1000 մարդու շրջանում անցկացրել է հարցումՙ պարզելու, թե հանրապետության երկրորդ քաղաքում վստահության ինչ քվե ունեն Հայաստանի առաջին երեք դեմքերը, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։
Հարցվածների ավելի քան 25 տոկոսը «լիովին» կամ «շատ» վստահում է հանրապետության նախագահին։ Մոտ 31 տոկոսը «միջին» վստահություն ունի Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, 18 տոկոսըՙ «նվազ», մոտ 20 տոկոսըՙ «չի վստահում»։ Հարցվածների մոտ 11 տոկոսը Քոչարյանի աշխատանքը գնահատել է «գերազանց», 21 տոկոսըՙ «լավ», 40 տոկոսըՙ «բավարար», մինչդեռ 16 տոկոսը հանրապետության նախագահի աշխատանքը գնահատել է «վատ», 7 տոկոսը կարծում է, որ «որեւէ աշխատանք չի տարվում»։
Գյումրեցիների միայն 3 տոկոսն է վստահում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանինՙ 2,5 տոկոսը։ Հարցվածների միայն 1,5 տոկոսն է խորհրդարանի եւ կառավարության աշխատանքը համարում «գերազանց»։