«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈԼԸ

Երկամսյա ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Շվեյցարիայի առաջնության 3-րդ շրջանը։ Այն հաջող սկսեցին «Սերվետն» ու «Ցյուրիխը», որոնցում հանդես են գալիս ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ Հարություն Վարդանյանն ու Արթուր Պետրոսյանը։ Վերջինս «Արաուի» հետ հանդիպման 11-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ եւ մեծապես նպաստեց թիմի հաղթանակին (4-2)։ Հաղթանակով մեկնարկեց նաեւ «Սերվետը»ՙ 3-1 հաշվով պարտության մատնելով «Սենտ Գալենին»։ «Սերվետը» 19 խաղից հետո 34 միավորով 3-րդ տեղում է եւ 4 միավորով է զիջում 2-րդ հորիզոնականում ընթացող «Յանգ բոյզին»։ Իսկ աղյուսակը վստահորեն գլխավորում է «Բազելը» (55 միավոր), որը հյուրընկալվելիս հաղթեց «Յանգ բոյզին» (1-0)։ «Ցյուրիխի» ֆուտբոլիստները 17 միավորով 10 թիմերի մեջ գրավում են 8-րդ տեղը։

Ի դեպ, շվեյցարական շատ թիմեր ներկայումս անմխիթար ֆինանսական վիճակում են։ Մասնավորապես սնանկացման եզրին է հայտնվել 104-ամյա պատմություն ունեցող «Սերվետը», որի ընդհանուր պարտքը կազմում է 8 մլն եվրո։ Ժնեւի իշխանությունները վերջերս 30 հազար եվրո են փոխանցել ակումբի հաշվին (դա մեկ խաղի անցկացման համար մարզադաշտի վարձակալության գումարն է) եւ այժմ հովանավորներ են փնտրում։ Մինչ այդ ռուսական խոշոր ընկերություններից մեկը ցանկություն էր հայտնել գնելու «Սերվետի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, սակայն գործարքը չկայացավ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4