2002 թ. Հայաստանում գրանցվել է 1025 ճանապարհատրանսպորտային պատահարՙ 61 տոկոսը Երեւանում, մահացել է 252 մարդ։ Պատահարներից 503-ը եղել է հետիոտնի վրաերթ, 137-ում տուժել են նաեւ երեխաներ, որոնցից 15-ը մահացել է։ 254 պատահարների մեղավոր վարորդները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Վարորդական իրավունքից զրկվել է 2076 անձ։ Այս տարի ոստիկանության պետին ուղղվել է 57 դիմում-բողոքՙ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման առնչությամբ։