«Պատկեր» ֆոտոգործակալության կազմակերպությամբ լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտում փետրվարի 19-20-ը կայանալու է Կովկասի եւ Միջին Ասիայի ֆոտոլրագրողների լուսանկարչական ռեպորտաժների ցուցահանդես, որի շրջանակներում Ֆոտոլրագրող, «Պատկեր» ֆոտո գործակալության տնօրեն Ռուբեն Մանգասարյանը կցուցադրի ֆոտոռեպորտաժների շարքՙ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների, Վրաստանի թավշյա հեղափոխության, ինչպես նաեւ Աբխազիայում եւ Աջարիայում տեղի ունեցած Վրաստանի նախագահական ընտրությունների մասին։
Այս լուսանկարչական աշխատանքները ցուցադրվելու են նաեւ Թբիլիսիումՙ փետրվարին։
Մ. Բ.